Ադրբեջանը բանակցում է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ

14:40 • 19.06.14

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին և «Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրեն Անատոլի Իսայկինին։

 

Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, հանդիպման ընթացքում Հասանովը կարևորել է տարածաշրջանային անվտանգության հարցում երկու պետությունների հատուկ ներդրումը։

 

Անդրադառնալով տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին՝ Հասանովն ընդգծել է, որ «հայ-ադրբեջանական հակամարտությունը տարածաշրջանի կայունության հիմնական սպառնալիքն է»։
 

Ռուս հյուրերն իրենց հերթին գոհունակություն են հայտնել ջերմ ընդունելության համար և խոսել են տարբեր ոլորտներում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հեռանկարների մասին։


Հետո կայացել է տեսակետների փոխանակում՝ ռուս-ադրբեջանական կապերի, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն առաջացնող հարցերի շուրջ։