Բայդենը խոստացել է Պորոշենկոյին խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

10:00 • 19.06.14

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը խոստացել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, հայտնում է Газета-ն։

 

Հեռախոսազրույցի ընթացքում Բայդենը նշել է, որ ռուսական կողմը չի օգտագործում Ուկրաինայի արևելքում ընդդիմադիրների վրա իր ազդեցությունը՝ «բռնությունը դադարեցնելու համար»։ Փոխնախագահն ասել է, որ ԱՄՆ-ն աշխատում է այն գնի բարձրացման ուղղությամբ, որը «կվճարի Ռուսաստանը», եթե շարունակի իր ներկայիս քաղաքականությունն Ուկրաինայի հանդեպ։

 

Բայդենն աջակցել է նաև Պորոշենկոյի՝ երկրի արևելքում կրակի դադարեցման վերաբերյալ որոշմանը, որի նպատակն է հնարավորություն տալ անօրինական զինված խմբավորումներին զինաթափվել, իսկ ովքեր ցանկություն ունեն՝ լքել երկիրը։