Ֆելիպե 6-րդի թագադրման արարողությունը՝ լուսանկարներով
Մադրիդում տեղի է ունեցել երկրի նոր միապետի՝ Ֆելիպե 6-րդի թագադրման արարողությունը, ինչից հետո 46-ամյա Ֆելիպեն իսպանական գահին փոխարինել է հորը՝ Խուան Կառլոս 1-ին։
Ինչպես նշում է Tatler-ը, արևմտյան ԶԼՄ-ների բնորոշմամբ՝ գահի փոխանցումը եղել է առանց ավելորդությունների։ Եվրոպական թագավորական տների ներկայացուցիչներն ու այլ պետությունների ղեկավարներ թագադրման կապակցությամբ Մադրիդ չեն ժամանել, քանի որ նշանակալից իրադարձության առթիվ շքեղ ճաշկերույթ չի կազմակերպվելու։
Ֆելիպե 6-րդի ամենահարազատ մարդիկ՝ թագուհի Սոֆիան, կինը՝ Լետիսիան, և դուստրերը՝ Էլեոնորն ու Սոֆիան, անկեղծ ուրախացել են նորաթուխ միապետի համար, երբ վերջինիս պաշտոնապես հանձնել են գահը։



































