Բրազիլիայում ձերբակալել են երկրպագուի, ով փորձել է ներխուժել Արգենտինայի հավաքականի բազա

09:28 • 19.06.14

Բրազիլական Բելու Օրիզոնտի քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով փորձել է ներխուժել Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի բազա, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Startribune-ին:


Նշվում է, որ ձերբակալվածը փորձել է իր արարքը հիմնավորել նրանով, որ ցանկացել է ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիից ինքնագիր վերցնել։


Ինչպես հայտնի է դարձել, դա նույն տղամարդն է, ով անցած շաբաթ ներխուժել էր արգենտինական թիմի մարզումներին:

 

Ավելի վաղ մեկ այլ արգենտինացի ֆուտբոլային երկրպագու, ով Բրազիլիա էր եկել աշխարհի առաջնության համար, տեղական իշխանությունների կողմից արտաքսվել է հայրենիք: