Ուկրաինայի դատախազությունը ռուսաստանցի լրագրողների մահվան համար մեղադրել է աշխարհազորայիններին

10:57 • 19.06.14

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել տասը մարդու, այդ թվում՝ երկու ռուսաստանցի լրագրողների մահվան փաստով, հայտնում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ-ը:

 

ВГТРК-ի լրագրողներից Իգոր Կորնելյուկի մահվան առնչությամբ կառույցը հայտնել է, որ, ինչպես պարզել է հետաքննությունը, հունիսի 17-ին Լուգանսկ քաղաքի մերձակայքում հակաահաբեկչական գործողություն անցկացնելու ժամանակ «ահաբեկիչները հրազեն են կիրառել, ականանետներ, որոնցից իրականացրել են զինվորականների ստորաբաժանման գնդակոծություն»:

Այս առնչությամբ դատախազությունը գործ է հարուցել ահաբեկչություն կատարելու հոդվածով, որի հետևանքով մարդիկ են զոհվել:

 

ВГТРК-ից լրագրող Իգոր Կորնելյուկը, տեսաինժեներ Անտոն Վոլոշինը և օպերատոր Վիկտոր Դենիսովը ականանետի կրակահերթի տակ էին հայտնվել Մետալիստ գյուղի մոտ: Վոլոշինն ու Կորնելյուկը զոհվել էին: