Անգլիական բանտում գտնվող Լիբերիայի նախկին նախագահը հայց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի դեմ

12:04 • 19.06.14

50 տարի ժամկետով անգլիական Դարեմ քաղաքի բանտում գտնվող Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլորը հայց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի դեմ՝ ընտանեկան կյանքի իրավունքից իրեն զրկելու համար, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Daily Mail թերթին:

 

«Մարդկության դեմ հանցագործությունների համար Հաագայի միջազգային տրիբունալում դատապարտված և պատիժը կրելու համար Մեծ Բրիտանիա տեղափոխված Թեյլորը հայց է ուղղել Սիերա Լեոնեի հարցով հատուկ դատարան: Դրանում 66-ամյա Թեյլորը պնդում է Ռուանդա տեղափոխվելու հարցում, որտեղ գտնվում են իր կինը և 15 երեխաները»,- նշում է թերթը:

 

Ընդ որում, ինչպես նշում է թերթը, Թեյլորն արգելել է իր կնոջը և երեխաներին գալ Բրիտանիա, քանի որ «նրանք իրենց ապահով չեն զգա բրիտանական տարածքում»:

 

«Եթե հայցն ընդունվի, ապա Լիբերիայի նախկին նախագահին Դարեմից կտանեն Հաագա՝ լսումների»,- ընդգծում է թերթը: