Մեքսիկայում գաղտնի թաղված 28 դի է հայտնաբերվել
Մեքսիկական իշխանությունները գաղտնի թաղված առնվազն 28 մարդու մնացորդներ են հայտնաբերել.տեղեկացնում է Lenta.ru-ն:
Պաշտոնյաների խոսքերով՝ դիերը հայտնաբերվել են արևելյան Վերակրուս նահանգում, որը գրավվել էր թմրամիջոցների առևտրով զբաղվող բանդաների դեմ պատերազմի ընթացքում:
Դեռևս տեղեկություններ չկան զոհերի սեռի և նրանց մահվան պատճառների մասին: Տեղի իշխանությունները հաղորդել են, որ հայտնաբերված դիերի քանակը կարող է ավելանալ:
Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու դատական բժիշկները:
Վերջին ամիսների ընթացքում, համաձայն պաշտոնական վիճակագրության, Վերակրուս նահանգում սպանությունների թիվը նվազել է: Հունվար-ապրիլ ամիսներին գրանցվել է 171 նման հանցագործություն, ինչը 40 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:










