Ֆելիպե 6-րդ. Իսպանիան նոր թագավոր ունի (լուսանկարներ)
Իսպանիայի արքայազն Ֆելիպեն կեսգիշերին պաշտոնապես դարձել է երկրի նոր արքան. Ֆելիպե 6-րդն այսօր առավոտյան՝ որպես երկրի նոր ղեկավար, կերդվի խորհրդարանում։

Ինչպես նշում է Взгляд-ը, երդմնակալության արարողությունը կսկսվի Սարսուելա պալատում, որտեղ ապրում է թագավորական ընտանիքը։

Այստեղ արդեն նախկին արքա Խուան Կառլոս 1-ինը որդուն կփոխանցի կապիտան-գեներալի գոտին, քանի որ պետության ղեկավարը համարվում է նաև երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։

Այնուհետև նոր միապետն ու նրա կինը՝ Լետիսիան, կուղևորվեն Կորտեսների դղյակ, որտեղ գտնվում է խորհրդարանի ստորին պալատը։ Այնտեղ Ֆելիպե 6-րդը կերդվի Իսպանիայի սահմանադրության վրա և հետո ճառ կարտասանի։

46-ամյա Ֆելիպեն լավ կրթություն է ստացել հայրենիքում, ինչպես նաև Կանադայում ու ԱՄՆ-ում։

Տարրիներ շարունակ նա կատարել է պաշտոնական արտասահմանյան ուղևորություններ, ինչը հնարավորություն է տվել ապագա արքային անձամբ ծանոթանալ բազմաթիվ օտարերկրյա առաջնորդների ու թագավորական ընտանիքների անդամների հետ։

Իսպանիայի թագավորական տան նոր ղեկավարի հեղինակությունը դեռևս մաքուր է լուրջ սկանդալներից, իսկ ընտանեկան կյանքն արքայադուստր Լետիսիայի ու 2 դուստրերի հետ օրինակ է ծառայում շատերի համար։

















