Նիգերիայում մոտ 100 մարդ է խեղդվել՝ փորձելով փրկվել գրոհայիններից
Նիգերիայի հյուսիս-արևմտյան հատվածում անհետ կորած է համարվում մոտ 100 մարդ, ովքեր փորձել են փրկվել գրոհայինների հարձակումից։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, փրկվելու նպատակով նրանք նավ են նստել, որը, սակայն, խորտակվել է։ Աղբյուրը հավելում է, որ գրահայինները հարձակվել են գյուղերից մեկի վրա ու կրակի մատնել բնակիչների տները։
Դրա հետևանքով մարդիկ փախել են նավով, սակայն գրոհայինները սպանել են նավապետին, ինչից հետո խուճապ է սկսվել, ու նավը խորտակվել է։ Ներկայում դեպքի վայրում աշխատում են փրկարարները։










