Ավստրալիան Ուկրաինայի պատճառով նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 50 քաղաքացու և 11 կազմակերպության նկատմամբ

11:52 • 19.06.14

Ավստրալիայի իշխանությունները ֆինանսական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի 50 քաղաքացու և 11 կազմակերպության նկատմամբ, ինչը պայմանավորված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով։

 

Ինչպես նշում է РИА-Новости-ն, այս մասին հայտնի է դարձել Ավստրալիայի արտգործնախարարության պաշտոնական կայքից։

 

Պատժամիջոցները վերաբերում են մասնավորապես Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին, փոխվարչապետներ Դմիտրի Ռոգոզինին ու Դմիտրի Կոզակին, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևին, սենատոր Անդրեյ Կլիշասին, պատգամավորներ Ելենա Միզուլինային, Ալեքսեյ Պուշկովին, Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովին, գործարարներ Յուրի Կովալչուկին, Գենադի Տիմչենկոյին, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների մի շարք ղեկավարների։

 

Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են այն անձանց ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք կապ են ունեցել Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքի հետ։

 

Հայտնի է, որ պատժամիջոցներն ուժի մեջ են մտել հինգշաբթի։