Սիրիական զորքերը շրջապատում են գրոհայինների խմբերը, որոնք թաքնվում են Լիբանանի հետ սահմանին. ԶԼՄ-ներ

17:14 • 19.06.14

Սիրիական զորքերը շրջապատում են գրոհայինների խմբերը, որոնք գտնվում են Լիբանանի հետ սահմանային կիրճերում։ Ինչպես հայտնում է «Ալ Ահբար» պարբերականը, զինված խմբավորումները սեղմված են Ռանկուս հովտի և Էրսալ քաղաքի միջև նեղ սահմանային գծում՝ Լիբանանի տարածքում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

Պարբերականի տվյալներով՝ կիրճերում, հնարավոր է, թաքնվում է մինչև 4.500 գրոհային։ Նրանց մի մասը պատրաստ է բանակցություններ սկսել և հանձնվել։ Միևնույն ժամանակ բանդաների կողմից պատերազմող վարձկանները ձգտում են անվտանգ միջանցք ստանալ հեռանալու համար, գրում է աղբյուրը։