Իսրայելը շարունակում է պաղեստինցիների զանգվածային ձերբակալությունները
Այս գիշեր իսրայելցի զինվորականները ևս 30 պաղեստինցու են ձերբակալել, հայտնում է France-Presse-ը, նշելով, որ դա կատարվել է կորած 3 երեխաների որոնման գործողության շրջանակներում:
Վերջինիս շրջանակներում արդեն 280 պաղեստինցի է ձերբակալվել, որոնց երեք քառորդը իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման անդամներ են:
Իսրայելական կրոնական դպրոցի երեք սաները կորել էին հունիսի 12-ին, ինչի համար Իսրայելը մեղադրում է ՀԱՄԱՍ-ին:
Նշվում է, որ Իսրայելը մասշտաբային ռազմական գործողություն է սկսել, որի շրջանակներում վերացվում են Արևմտյան ափում իշխող այդ կառույցի ենթակառուցվածքները:
Գործողության ընթացքում բախումներ են գրանցվել, սակայն դպրոցականները դեռ հայտնաբերված չեն։










