Պուտինի հասցեին վատ արտահայտված Ուկրաինայի ԱԳ նախարարն ազատվել է պաշտոնից

13:19 • 19.06.14

Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է կայացրել երկրի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակել Վիտալի Յարեմային, ում թեկնածությունն առաջարկել էր երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հայտնում է Обозреватель-ը։

 

Տվյալ որոշման օգտին քվեարկել է 329 պատգամավոր։

«Ես տարբեր թեկնածություններ եմ ուսումնասիրել, սակայն կանգ եմ առել իրավապաշտպանի վրա։ Այս համակարգը բարեփոխել կարող է միայն այն մարդը, ով այս համակարգից է»,- ասել է Պորոշենկոն խորհրդարանում՝ ներկայացնելով Յարեմային։

 

Ուկրաինայի խորհրդարանը նախագահի մեկ այլ առաջարկությամբ Անդրեյ Դեշիցային ազատել է երկրի ԱԳ նախարարի պաշտոնակատարի պարտականություններից։ Այդ որոշմանն աջակցել է 319 խորհրդարանական։ ԱԳ նախարար է նշանակվել Պավել Կլիմկինը։

 

Հիշեցնենք, որ Դեշիցան նախորդ շաբաթ հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ Կիևում ՌԴ դեսպանատան շենքի մոտ լրագրողների ներկայությամբ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։