Ամերիկյան լաբորատորիաներում շուրջ 75 գիտնական վարակվել է սիբիրախտով

01:03 • 20.06.14

Առնվազն՝ 75 ամերիկացի գիտնական կարող են սիբիրախտի բակտերիաների ազդեցությանը ենթարկված լինել ԱՄՆ լաբորատորիաներում: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը, որն էլ վկայակոչում է ԱՄՆ-ում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին:


Կենտրոնի տվյալների համաձայն՝ միջադեպը կարող էր պայմանավորված լինել այն հանգամանքով, որ սիբիրախտի բակտերիաների նմուշների՝ լաբորատորիա տեխափոխման գործընթացը նմանատիպ վտանագավոր բակտերիաների համար նախատեսված կանոններին համապատասխան չի իրականացվել:


ԱՄՆ առողջապահության նախարարության աշխատակիցներն ուսումնասիրում են կատարվածի հանգամանքները: Լաբորատորիաների բոլոր աշխատակիցներին բժշկական օգնություն է ցուցաբերվել: