Ասանժը պատմել է, որ իրեն խոշտանգել են բրիտանական բանտում
WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ բրիտանական բանտերից մեկում խոշտանգումների է ենթարկվել, հայտնում է gazeta.ru-ն:
Ըստ Ասանժի՝ դա տեղի է ունեցել մինչ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստան ստանալը։
«Ինձ ձերբակալել էին առանց մեղադրանքի, պարզապես ձերբակալել էին, հինգ օր առանց մեղադրանք ներկայացվելու եմ մնացել Մեծ Բրիտանիայի ահավոր բանտերից մեկում: Իմ առողջական վիճակը շատ վատ էր, ոտքերս հոսանքահարում էին», - մասնավորապես ասել է Ասանժը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Էկվադորի ժողովրդին իրեն սատարելու՝ «դիմադրության և հավատարմության համար»:
Նախանցած տարվա հունիսից Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է մնում: Նա մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների համար։










