Ադրբեջանական բանակում կրակոցներ են հնչել. կան զոհեր

10:05 • 20.06.14

Ադրբեջանական բանակում զինծառայողը կրակ է բացել երկու ծառայակցի վրա, որոնցից մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել, ինչից հետո կրակ բացած զինվորն ինքնասպան է եղել, գրում է haqqin.az-ը:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «N» զորամասում՝ ժամը 06:45-ին:

 

Զինվոր Ագաքիշիևը կրակ է բացել ինքնաձիգից և սպանել իր ծառայակից Աբդուլլաևին: Ծանր վնասվածք է ստացել մեկ այլ զինծառայակից Ահմեդովը: Դրանից հետո Ագաքիշիևն ինքնասպան է եղել:

 

Վիրավոր զինվոր Ահմեդովին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, և նա հոսպիտալացվել է: Նրա վիճակը գնահատվում է որպես ծանր:

Զինվորական դատախազությունը սկսել է քննել դեպքերը։