Բուլղարիայի իշխանությունները հունիսի 23-ը սգո օր են հայտարարել՝ ի հիշատակ ջրհեղեղի զոհերի

15:25 • 20.06.14

Բուլղարիայի իշխանությունները հունիսի 23-ը սգո օր են հայտարարել՝ ի հիշատակ ջրհեղեղի զոհերի, հայտնում է РИА Новости-ն։

Վերջին տեղեկություններով՝ աղետի զոհ է դարձել առնվազն 10 մարդ, 3 մարդ համարվում է անհայտ կորած։

 

Հորդառատ անձրևների հետևանքով տուժել է հատկապես սևծովյան Վառնա նավահանգիստը, հեղեղվել են տներ և փողոցներ։ Որոշ շրջաններում խափանվել է էլեկտրամատակարարումը։