Չինուհին փորձել է ցած իջնել երկու հսկա քարերի միջև եղած նեղ արանքով, սակայն դա նրան չի հաջողվել (լուսանկարներ)
Չինաստանում փրկարարներն ստիպված են եղել դուրս բերել երկու հսկա քարաժայռերի միջև հայտնված կնոջը, ով փորձել էր ներքև իջնել երկու քարերի միջև եղած նեղ արանքով:
Ինչպես գրում է Daily Mail-ը՝ կինը խրված է մնացել երկու հսկա քարերի արանքում՝ հյուսիսարևելյան Չինաստանի Հեյլունցզյան նահանգի Մուդանցզյան զբոսաշրջային քաղաքում:
Արկածային ֆիլմերից տեսարան հիշեցնող այս միջադեպը բարեհաջող ավարտ է ունեցել: 12 փրկարարին հաջողվել է կնոջը դուրս բերել քարերի արանքից: Նրանց 20 րոպե է պահանջվել կնոջը հասնելու համար և ևս 30 րոպե՝ նրան պարանների օգնությամբ բաձրացնելու համար:
Կինը վերջում խոստովանել է, որ փորձել է անցնել քարերի արանքով՝ հետաքրքրությունից դրդված, սակայն արանքը նեղ է եղել իր համար:

















