Ներգաղթյալները ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ 1.300 բառ իմանալու դեպքում
Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունը որոշել է, որ ռուսական քաղաքացիություն ստանալու համար ներգաղթյալները պետք է իմանան 1.300 բառ, իսկ աշխատելու թույլտվություն ստանալու համար՝ 850 բառ։
Ինչպես նշում է Газета-ն, սա ենթադրում է, որ աշխատանքային ներգաղթյալները պետք է կարողանան կարդալ կարճ, պարզ նախադասություններ (ցուցանակներ, պաստառներ), ինչպես նաև հասկանալ զրուցակցի ասածի իմաստը։ Նրանք պետք է կարողանան կենցաղային բնույթի փոխկապակցված արտահայտություններ ասել։
Դա պետք է հաստատվի հատուկ սերտիֆիկատով, որը կվկայի ռուսերենի պետական թեստավորման ծրագիրն անցնելու մասին։










