Հայ–ադրբեջանական շփման գծում 2 զինծառայող է զոհվել
Հայ-ադրբեջանական սահմանին՝ Արարատի մարզում զինծառայող է զոհվել, այս մասին Tert.am–ին տեղեկությունները հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնեոլվ, որ որ նախնական վարկածով՝ ադրբեջանական կողմից արձակված գնդակից։
Ըստ News.am-ի՝ ևս մեկ զինծառայող զոհվել է ԼՂՀ զորամասերից մեկի մարտական հենակետում: Զոհված զինվորների անունները դեռ հայտնի չեն:










