Դալայ Լաման Լիվորնոյի պատվավոր քաղաքացու կոչում է ստացել

01:25 • 20.06.14

Դալայ Լաման այցելել է Իտալիայի Լիվորն քաղաքն ու արժանացել պատվավոր քաղաքացու կոչման: Ինչպես գրում է Euromag-ը՝ Լիվորնոյի քաղաքապետ Ֆիլիպո Նոգարինը ինքն է հայտնել բուդդիսների հոգևոր առաջնորդին նոր պատվավոր կոչում շնորհելու մասին:


Դալայ Լաման էլ վստահություն է հայտնել, որ քաղաքապետն իր աշխատանքը քաղաքում կիրականացնի թափանցիկության և վստահության հիմունքներով, ինչպես նաև՝ հետաքրքրվել է, թե ինչ իրավունքներ ունի որպես պատվավոր քաղաքացի և ինչ կարող է անել քաղաքի համար:


Իրականում Դալայ Լամային XIV պատվավոր քաղաքացիություն շնորհելու որոշումը կայացվել է 20 տարի առաջ, սակայն այն հնարավոր է դարձել իրագործել միայն հիմա, երբ վերջինս այցելել է Իտալիա: