Ռուսաստանում կբացվի ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության ներկայացուցչությունը

10:29 • 20.06.14

Մոսկվայում բացվելու է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը, հայտնում է НТВ-ն՝ վկայակոչելով այդ երկրի վարչապետ Ալեքսանդր Բորոդայի հայտարարությունը:

 

Ինքնահռչակ պետության վարչապետը մասնավորապես ասել է, որ դա ԴԺՀ-ի պաշտոնական ներկայացուցչությունն է Ռուսաստանում, գործելու է Մոսկվայում: Կառույցի ղեկավար է նշանակվել Բորոդայի խորհրդական Անդրեյ Ռոդկինը:

 

Բորոդայն ասել է, որ այդ ներկայացուցչությունը միակն է, որ հանրապետության անունից կարող է հայտարարություններ անել: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Դոնեցկի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Դենիս Պուշիլինի նկատմամբ, ով այժմ Մոսկվայում է: