Իսպանացին վիճակախաղով 137.313.501 եվրո է շահել
Տասնյակ միլիոնավոր մասնակիցներից մի իսպանացու, ում ինքնությունը չի նշվում, հաջողվել է վիճակախաղում ջեք փոթ շահել՝ մի ակնթարթում նրան դարձնելով միլիոնատեր։
Ինչպես նշում է Euromag-ը, տղամարդը հանրահայտ Euro Millions վիճակախաղի շրջանակներում շահել է 137.313.501 եվրո։
Աղբյուրը մանրամասնում է, որ Euro Millions-ին մասնակցում է 9 երկիր՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իռլանդիան ու Ավստրիան։
Ըստ վիճակագրական տվյալների՝ առավել հաճախ բախտը ժպտում է ֆրանսիացիներին։










