Բելառուսում Վրաստանի քաղաքացուն մեղադրել են ինքնաթիռ առևանգելու փորձի համար

16:22 • 20.06.14

Բելառուսի քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել Վրաստանի քաղաքացուն հունիսի 10-ին Քութաիսի-Մինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռն առևանգելու փորձի համար։ Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել են Բելառուսի քննչական կոմիտեից։

 

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից հայտնել են, որ այժմ միջոցներ են ձեռնարկվում «գործած հանցագործության բոլոր հանգամանքներն ամբողջությամբ, բազմակողմանի և օբյեկտիվ պարզելու» համար: Նշանակվել է դատահոգեբանական և դատաձեռագրաբանական փորձաքննություն: Մեղադրյալը կալանքի տակ է:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի քաղաքացին հունիսի 10-ին փորձել է առևանգել Քութաիսի-Մինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը։