Goldman Sachs-ի նախկին աշխատակիցը դատի է տվել ընկերությանը՝ իր մայրիկին չտխրեցնելու համար

17:16 • 20.06.14

Հեղինակավոր Goldman Sachs ներդրումային ընկերության նախկին աշխատակից Դիբ Ամին Սալեմը դատական հայց է ներկայացրել ընկերության դեմ՝ պնդելով, որ 2010թ. իր ստացած բոնուսի չափը 5 մլն դոլարով պակաս է եղել այն գումարից, որն ինքը նախապես խոստացել էր մորը։ 

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 35-ամյա հայցվորը, հիմնվելով սեփական հաշվարկների վրա, ասել էր մորը, որ որպես բոնուս ստանալու է 13 մլն դոլար, սակայն իրականում ընկերությունը նրան փոխանցել է 5 մլն դոլարով պակաս գումար՝ 8.25 մլն դոլար։

 

Սալեմը նշել է, որ իր օգնությամբ Goldman Sachs-ը վաստակել է 7 մլրդ դոլար, ուստի իր ստացած բոնուսը բավական քիչ է՝ ընկերության զարգացման գործում իր ունեցած ներդրումի համեմատ։ 


Goldman Sachs-ի խոսնակը Bloomberg-ի հետ զրույցում ասել է, որ Սալեմի հայցն ուղղակի ծիծաղելի է։