Մոսկովյան դատարանը վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքը չի երկարաձգել

14:34 • 20.06.14

Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշում է կայացրել չերկարաձգել «ԿամԱզ» մակնիշի մեքենայի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքը, ով մեղադրվում է ՌԴ Պոդոլսկի մոտակայքում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան համար, գրում է lenta.ru-ն։

 

Նախագահությունը խախտումներ է հայտնաբերել Տվերի դատարանի վճռում, որը կայացվել էր 2013 թվականի դեկտեմբերի 13-ին, և նյութերն ուղարկվել են վերանայման:

 

Դատարանի դեկտեմբերյան որոշումից հետո Հարությունյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը բազմիցս երկարաձգվել է:

 

Ավտովթարը տեղի էր ունեցել Պոդոլսկի մոտակայքում 2013 թվականի հուլիսի 13-ին: Խիճ տեղափոխող «ԿամԱզ»-ը բախվել էր ուղևորափոխադրող ավտոբուսի, ինչի հետևանքով մահացել էր 18 մարդ, 60-ից ավելի մարդ վիրավորվել էր: Պարզվել էր, որ Հարությունյանը երկար ժամանակ տրանսպորտային միջոցի տեխզննում չէր իրականացրել: Բացի այդ, Ներքին գործերի նախարարությունը պարզել է, որ Հրաչյա Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները։