Գրոհայիններն Իրաքում գրավել են քիմիական զենքի արտադրության նախկին օբյեկտը
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն իրենց հսկողության տակ են առել իրաքյան Մուսանա համալիրը, որտեղ Սադամ Հուսեյնի օրոք քիմիական զենք է արտադրվել։
Ինչպես նշում է Интерфакс-ը, օբյեկտը գտնվում է Բաղդադից 72 կմ հեռավորության վրա. նյարդային համակարգը կաթվածահար անող գազերն այստեղ արտադրվել են 1980-ական թվականներին։
ԱՄՆ-ի պետդեպի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին հաստատել է օբյեկտի գրավման տեղեկությունը, սակայն նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ այնտեղ ռազմական արժեք ներկայացնող նյութեր այլևս չկան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գրոհայիները գրավել են մի շարք իրաքյան բնակավայրեր, և այժմ պատրաստվում են հարձակվել Բաղդադի վրա։










