Իրաքցի գրոհայինները ծաղրել են Միշել Օբամային
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները ծաղրել են ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամային՝ Photoshop-ով արված լուսանկարի միջոցով։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, գրոհայինները փոքր- ինչ ձևափոխած հեշթեգով տարածել են հայտնի լուսանկար, որում ԱՄՆ-ի առաջին տիկինը կոչ է անում «Բոկո Հարամի» ահաբեկիչներին հետ վերադարձնել առևանգված 200-ից ավելի աշակերտուհիներին։
Գրոհայինները #bringbackourgirls հեշթեգը փոխարինել են ծաղրական #bringbackourhumvee հեշթեգով, որը թարգմանաբար նշանակում է՝ «հե՛տ վերադարձրեք մեր «Համերները»»։
Աղբյուրը մանրամասնում է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» անդամներն անցյալ շաբաթ առևանգել են Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմական «Համեր» մեքենաները, որոնք օգտագործում են կառավարական զորքի դեմ կռվում։










