Պյոտր Պորոշենկոն հայտարարել է մինչ հունիսի 27-ը կրակի դադարեցման մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է երկրի հարավարևելքում մինչ հունիսի 27-ը կրակի դադարեցման մասին: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ Ուկրաինայի ՆԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությանը հղումով:
«Հակաահաբեկչական գործողությունների ուժերն այս օրվանից սկսած՝ մինչ հունիսի 27-ը դադարեցնում են ռազմական գործողությունները», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը՝ նման որոշումը կայացվել է, որպեսզի ապստամբները կարողանան վայր դնել զենքերը: Նրա խոսքով՝ նրանք, ովքեր դա չեն անի, կոչնչացվեն:
Միաժամանակ Պորոշենկոն ընդգծել է, որ ուժայինների կողմից ցանկացած ռազմական գործողություն այդ ընթացքում կկրի բացառապես պատասխան բնույթ:










