Մարիխուանան կարող է օրինականացվել Նյու Յորքում
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն և օրենսդրական ժողովի ներկայացուցիչները համատեղ մշակել են օրինագիծ, որը ենթադրում է բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործման օրինականացում։
Ինչպես նշում է Газета-ն, The Wall Street Journal-ին հղումով, Կուոմոն ընդգծել է, որ մարիխուանան, որպես դեղամիջոց, կարող է մեծ օգուտ տալ շատ թվով մարդանց։
«Սակայն միևնույն ժամանակ դա բավական բարդ հարց է, քանի որ կան որոշակի ռիսկեր՝ կապված հասարակական առողջապահության ու պետական անտանգության պահպանման հետ։ Մենք կարծում ենք, որ օրինագծում պահպանվել է բոլոր ռիսկերի ճիշտ հավասարակշռությունը»,-հավելել է պաշտոնյան։
Աղբյուրը մանրամասնում է, որ օրինագիծը թույլ կտա բժիշկներին դեղատոմսով մարիխուանա նշանակել Նյու Յորքում բնակվող այն հիվանդներին, ովքեր տապառում են էպիլեպսիայից, ՄԻԱՎ ՁԻԱՀ-ից, հիշողության կորստից և այլ հիվանդություններից։
Ներկայում օրինագիծը քննարկվում է Նյու Յորքի օրենսդրական ժողովում։










