Պուտինը հույս է հայտնել, որ Պորոշենկոն կլուծի Ուկրաինայի արևելքում խնդիրները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում հույս է հայտնել, որ խաղաղ պլանի իրագործման ընթացքում հիմնական ուշադրությունը կհատկացվի այն խնդիրներին, որոնք բողոքի արտահայտման պատճառ են դարձել Ուկրաինայի արևելքում, գրում է РИА Новости-ն։
Կիևն ապրիլի կեսերից ռազմական հատուկ գործողություններ է իրականացնում երկրի արևելքում՝ անկախության կողմնակիցներին ճնշելու համար, որոնք չեն ճանաչում ուկրաինական նոր իշխանությունների օրինականությունը։ Մոսկվայում այդ հատուկ գործողությունները, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի՝ երկու կողմերից էլ, անվանել են պատժիչ, և կոչ են արել անհապաղ դադարեցնել այն։
Պորոշենկոն ռուս առաջնորդին պատմել է երկրի արևելքում խաղաղ կարգավորման իր պլանի հիմնական կետերը. հեռախոսազրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։










