Միասեռ ամուսնությունների հակառակորդները 2.000 հոգանոց երթ են կազմակերպել Վաշինգտոնում (տեսանյութ)
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մոտ 2.000 մարդ դուրս է եկել երթի, որն ուղղված է եղել միասեռ ամուսնությունների օրինականացման դեմ։ Ինչպես նշում է Взгляд-ը՝ Agence France-Presse-ին հղումով, երթն անցել է Կոնգրեսի ու Գերագույն դատարանի շենքերի մոտով։
«Սա դեռ միայն սկիզբն է։ Մենք պատրաստվում ենք այստեղ ամեն տարի գալ ու ճշտի կողմը կանգնել»,- հայտարարել է Ամուսնության պաշտպանության ազգային կազմակերպության ղեկավար Բրայան Բրաունը։ Երթի մասնակիցների շարքում են եղել Արկանզասի ու Փենսիլվանիայի նախկին նահանգապետներ Մայք Հակաբին ու Ռիք Սանտորումը։
Բողոքի ակցիայի համար հիմք է ծառայել 1 տարի առաջ Գերագույն դատարանի կայացրած վճիռը, ըստ որի ամուսնության վերաբերյալ դաշնային օրենքը (կնոջ ու տղամարդու միջև միություն) չի համապատասխանում Սահմանադրությանը։
Ներկայում միասեռ ամուսնություններն օրինականացվել են ԱՄՆ-ի 19 նահանգում ու Կոլումբիա դաշնային շրջանում։
Տեսանյութը՝ այստեղ։










