Սիրիան մոտ է չկայացած պետության վերածվելուն. Պան Գի Մուն
Սիրիան վերածվում է ավելի ու ավելի քիչ կենսունակ պետության՝ այդ երկրում շարունակվող զինված հակամարտության պատճառով: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում «Ասիական հասարակություն» ոչ կառավարական կազմակերպության մամլո ասուլիսում:
«Սիրիացիները դուրս են եկել միմյանց դեմ: Միջամտել են տարածաշրջանի մյուս երկրները: Արմատական խմբավորումները ամրապնդել են իրենց դիրքերը: Սիրիան գնալով՝ վերածվում է չկայացած պետության», - նշել է Պան Գի Մունը:
«Զոհերի թիվը կարող է զգալիորեն գերազանցել 150 000-ը: Երկրի 22 մլն բնակչության կեսը հարկադիր տարհանվել է, որոնցից 2.8 մլն-ը այլ երկրներում գրանցված փախստականներ են, որոնք փախչում են բռնությունից և հետապնդումներից», - ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
«Ամբողջական քաղաքներ և ճարտարապետական ու մշակութային ժառանգության մի շարք մեծագույն կառույցներ ավերակներ են դարձել: Ավերն ու մահն ամենուր են», - հավելել է Պան Գի Մունը:










