Ուկրաինացի ուժայինները մասամբ վերահսկում են Ռուսաստանի հետ սահմանը

19:33 • 20.06.14

Ուկրաինացի ուժայինները մասամբ վերահսկում են Ռուսաստանի հետ պետական սահմանը: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Վլադիմիր Չեպովոյը:


«Սահմանը մինչև վերջ չի վերահսկվում մեր ուժայինների կողմից», - պարբերականին ուրբաթ հայտնել է Չեպովոյը:


Ավելի վաղ Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերը փակել են ռուս-ուկրաինական սահմանը: Հաղորդվում է նաև, որ «Դոնեցկի Ազգային Հանրապետության կառավարությունում շտապել են հերքել այս տեղեկությունը: