Փորձում են իմ նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրել. Վարդան Պետրոսյան (տեսանյութ)
«Նիվա» մակնիշի մեքենան 3 մլն. դրամ շուկայական արժեք չի կարող ունենալ, այնպես, ինչպես նշված է քաղհայցում, քանի որ այն երեք միլիոն դրամ չարժե. այս ամենն արվում է՝ Վարդան Պետրոսյանի գույքի վրա կալանք դրվելու նպատակով: Վարդան Պետրոսյանի գործով դատավարության ընթացքում այսպիսի հայտարարություն արեց ամբաստանյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Սա իմ նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու միջոց է: Ինչ վերաբերում է 3 միլիոնին, սա շատ ցավալի խոսակցություն է ինձ համար, կուզեի, որ «Նիվան» իսկապես արդարացիորեն շատ ավելի բարձր գնահատված լիներ: Խնդիրն այն չէ, թե ես այդ գումարն ինչպես կճարեմ, խնդիրն այն է, որ սա իմ նկատմամբ ճնշում բանեցնելու միջոց է: Իհարկե՛, սա անհաջող մեթոդ է՝ ինչ-որ մի բան պլոկելով՝ ինչ-որ մի բան անելու, թե չէ այստեղ խնդիրը 3 միլիոնը չէ»,-հայտարարեց Վարդան Պետրոսյանը:










