Ռուսաստանն Արսեն Ավակովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն միջազգային հետախուզում է հայտարարել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզպետ Իգոր Կոլոմոյսկու և Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի նկատմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանը մտադիր է նշված անձանց իբրև մեղադրյալներ ներգրավել խաղաղության ու անվտանգության դեմ հանցագործությունների գործով:
Ավակովն ու Կոլոմոյսկին մասնավորապես մեղադրվում են սպանության կազմակերպման, պատերազմի վարման արգելված միջոցների կիրառման, մարդ առևանգելու և լրագրողի օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:










