Բաքվում 20-ամյա ուսանողուհին փորձել է ինքնասպան լինել՝ Սոմալիի դեպքերի պատճառով

11:35 • 21.06.14

Բաքվում 20-ամյա աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել։


Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Բաքվի պետական սոցիալ-տնտեսական քոլեջի ուսանողուհի Գյուլեն Հասանովան բարձրացել է 11-րդ հարկ և ցանկացել է ցած նետվել։
 

Նա իր արարքը պատճառաբանել է Սոմալիում տեղի ունեցող իրադարձություններով և փորձել է այդկերպ ուշադրություն հրավիրել մարդկանց հանդեպ վերաբերմունքի և սովի վրա։

 

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն աղջկան հետ են պահել այդ քայլից։