Երևանի «Քանաքեռ ՀԵԿ»-ի ջրանցքում տղամարդու դի է նկատվել

15:57 • 21.06.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 13.24-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Քանաքեռ ՀԵԿ»-ի ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:


ԱԻՆ–ից խոստանում են լրացուցիչ տեղեկություն տրամադրել: