Ամստերդամում 3D-տպիչի օգնությամբ եռահարկ շենք կկառուցվի
Հոլանդական ճարտարապետական ընկերությունը մտադիր է Ամստերդամում 3D-տպիչի օգնությամբ շենք կառուցել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով «Сноб»-ին:
Շենքը կառուցվելու է բացառապես եռաչափ տպագրություն տեխնոլոգիայի կիրառմամբ: 3D-տպիչի օգնությամբ կիրականացվեն նաև ներքին հարդրաման աշախատանքները:
Շիանարարության համար հումք կծառայի բիոպլաստիկը, որը հնարավոր կլինի փոշիացնել և երկրորդական վերամշակման ենթարկել:
Բիոպլաստիկը բուսական բաղադրիչներ է պարունակում, որոնք նվազեցնում են ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Որպես 3D-տպիչ կօգտագործվի սովորական եռաչափ տպիչի չափերը մի քանի անգամ գերազանցող հսկայական սարքը:
Ընկերության հաշվարկներով կառուցվող եռահարկ շենքը պատրաստ կլինի 3 տարի անց: Շենքի յուրաքանչյուր հարկը 3 մետր բարձրություն կունենա:

![]()










