Ավստրիայում Էրդողանին ցույցերով են դիմավորել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ավստրիայում ցույցերով են դիմավորել։
Ինչպես տեղեկացնում է Kanal B թուրքական կայքը, Էրդողանին «դիմավորողների թվում» եղել են ինչպես նրա հազարավոր համախոհներ, այնպես էլ բազմահազար հակառակորդներ։
Ըստ տարբեր տվյալների՝ ակցիաներին մասնակցել է շուրջ 22 հազար մարդ։
Ցույցը ցրել փորձող ավստրիացի ոստիկաններից մեկը գետին է նետել Թուրքիայի դրոշը, ինչը երկու կողմերի զայրույթն է առաջացրել։
Էրդողանն Ավստրիայում կայացած հանդիպումներից հետո մեկնել է Փարիզ, որտեղ այն հյուրանոցի մոտ, որտեղ պետք է իջևաներ, նշանադրել է մի զույգի, ապա Ելիսեյան պալատում հանդիպել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին։










