Բրազիլական դատարանը ՖԻՖԱ-ից պահանջել է դադարներ տալ հանդիպումների ժամանակ, որպեսզի ֆուտբոլիստները ջուր խմեն
Իրավական հարցերով բրազիլական դատարանը ՖԻՖԱ-ին պարտադրել է դադարներ տալ Աշխարհի առաջնության ֆուտբոլային հանդիպումների ժամանակ՝ յուրաքանչյուր կես ժամը մեկ, որպեսզի ֆուտբոլիստները կարողանան ջուր խմել, հայտնում է gazeta.ru-ն:
Այս որոշումը կգործի այն դեպքում, երբ օդի ջերմաստիճանը գերազանցի 32 աստիճանը:
Դատարանը սահմանել է, որ եթե ՖԻՖԱ-ն չկատարի վճիռը, ապա պետք է 200 հազար ռեալ՝ մոտ 90 հազար ԱՄՆ դոլար տուգանք վճարի յուրաքանչյուր հանդիպման համար:
Հայցը ներկայացրել էին անկախ պետական դատախազները ֆուտբոլիստների անունից՝ բրազիլական աշխատանքային օրենսգրքի համաձայն:
Առայժմ խաղերից և ոչ մեկի ժամանակ ջերմաստիճանը չի գերազանցել 32 աստիճանը:










