Ֆրանսիացի նախարարը ֆինանսական ճգնաժամի պատճառով կոչ է արել հայրենակիցներին առավել ջերմ լինել զբոսաշրջիկների հետ
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապինը, փորձելով ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում բարելավել երկրի վիճակը, կոչ է արել հայրենակիցներին առավել ջերմ ու բարեհամբույր լինել զբոսաշրջիկների հետ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, պաշտոնյան ասել է, որ կառավարությունը նպատակ ունի զարկ տալ զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ու տարեկան 100 մլն մարդ ընդունել, ինչի համար անհրաժեշտ է փոխել շարքային ֆրանսիացիների պահվածքն օտարերկրացիների հանդեպ։
«Տրամաբանությունը պարզ է. դժգոհ զբոսաշրջիկը երբեք հետ չի վերադառնում։ Ուստի հարկավոր է նրանց հետ առավել ջերմ ու հյուրընկալ լինել»,-ասել է նախարար։
Ըստ 2012թ. տվյալների՝ Ֆրանսիա է այցելել 83 մլն զբոսաշրջիկ։










