Սաուդյան Արաբիայի Աբդուլլահ թագավորի ճակատին դրոշմված համբույրը արաբական Twitter-յան միկրոբլոգում հիթ է դարձել

23:22 • 21.06.14

Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթթահ աս-Սիսին Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ բեն Աբդել Ազիզ ալ Սաուդի հետ հանդիպման ժամանակ համբուրել է վերջինիս ճակատը, իսկ այդ պահը արձանագրած լուսանկարները Twitter-յան հիթ են դարձել: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով AlArabia-ին:


Արևմտյան աշխարհի ներկայացուցիչների համար այդ արարքը բավականին անսովոր է, սակայն արաբական միկրոբլոգի օգտատերերն իրենց մեկնաբանություններում գնահատել են այդ քայլը:


Արաբկական աշխարհում ճակատ համբուրելը բարձրագույն հարգանքի և հարգալից վերաբերմունքի նշան է: