Իսլամիստներն Իրաքում Սիրիայի հետ սահմանային քաղաք են գրավել
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են Սիրիայի սահմանին տեղակայված իրաքյան Ալ-Քաիմ քաղաքը, տեղեկացնում է Взгляд-ը։
Սահմանային անցակետի համար մարտը սկսվել էր երեկվանից։ Հաղորդվում է, որ մարտերի ընթացքում զոհվել է Իրաքի անվտանգության ուժերի 34 ծառայող։
Զինյալների համար Ալ-Քաիմը չափազանց կարևոր ռազմավարական կետ է, քանի որ այն գրավելով՝ զինյալները հանգիստ կարող են զենք մտցնել մի երկրից մյուսը։
Իրավիճակն Իրաքում կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ ծայրահեղական խմբավորումների զինյալները երկրի հյուսիսում մի քանի քաղաք են գրավել։ Նրանց վերահսկողության տակ է հայտնվել Նայվանա նահանգը։










