Ֆիդել Կաստրոյի ողջ ավտոպարկը կհանձնեն Հավանայի տաքսու կայանին
Հավանա ժամանող զբոսաշրջիկները կկարողանան երթևեկել Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի անձնական ավտոմեքենաներով: Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ Associated Press-ին հղումով, Կաստրոյի ողջ ավտոպարկը կփոխանցվի Կուբայի տաքսիների կայաններից մեկին՝ «Կուբատաքսիին»:
«Երբ զբոսաշրջիկներին ասում եմ, թե որտեղից է մեքենան, նրանք նստում են ետևի նստատեղին և չեն կարողանում հավատալ դրան», - աղբյուրը մեջբերում է տաքսու վարորդներից մեկի՝ Մոյսես Սուարեսի խոսքը, ով այժմ վարում է հանրահայտ «Չայկան»:
Խոսքը ԽՍՀՄ արտադրության մարդատար ավտոմեքենաների մասին է, որոնք թողարկել են ГАЗ և ЗИЛ գործարանները, որոնցից ոմանք Կաստրոյին նվիրել է Նիկիտա Խրուշչյովը: Նախատեսվում է, որ «Կուբատքասի» պարկը 24 մեքենա կստանա:














