Նյու Յորքում ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարը ներխուժել է ռեստորան. կան վիրավորներ

09:48 • 21.06.14

ԱՄՆ Նյու Յորք նահանգում ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարը ներխուժել է ռեստորան։ Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ Associated Press-ին հղումով, պատահարի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 4-ը վիրավորվել են։

 

Վթարը տեղի է ունեցել Իթաքա քաղաքում։ Նախնական տվյալների համաձայն՝ բեռնատարի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը։

Ներկայում պարզվում են կատարվածի հանգամանքները։