Պուտինի մամուլի խոսնակը դստեր հետ գրազի արդյունքում սափրել է իր հանրահայտ բեղերը (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դստեր հետ գրազի արդյունքում սափրել է բեղերը։ Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, այս մասին Instagram-ում գրել է Մոսկվայի Հյուսիսային վարչական շրջանի նախկին պրեֆեկտ Օլեգ Միտվոլի կինը՝ Միլա Միտվոլը։
«Դմիտրի Սերգեևիչը դստեր հետ գրազի արդյունքում սափրել է բեղերը։ Բրա՛վո։ Ապրե՛ս»,- գրել է նա։
Թե կոնկրետ ինչ գրազի մասին է խոսքը, չի նշվում։
Նշենք, որ Պեսկովի բեղերը մեծ հեղինակություն ունեն համացանցում։ Twitter-ում նույնիսկ բլոգ կա՝ «Պեսկովի բեղերը»։












