ԱԺ–ի դիմաց ակցիայի մասնակիցները մանրադրամներ են նետել նախարարների ուղղությամբ

13:54 • 21.06.14

Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող կուտակային կենսաթոշակների ստեղծված պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներն ու մի խումբ մանկավարժներ այսօր մանրադրամներ նետեցին ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղղությամբ:


Ուսուցիչներին վրդովված են նրանից, որ պետական աշխատողների հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացումը իրենց չի վերաբերելու, իսկ նախաձեռնության ակտիվիստները դրսում տեղեկացել էին, որ ԱԺ-ում 67 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կուտակային կենսաթոշակային համակարգի» նոր նախագիծը՝ «Նպատակային սոցիալական վճարի մասին» օրենքը:


Բողոքի ակցիայի մասնակիցները նախարարներին դիմավորեցին և ճանապարհեցին «Ամոթ, թալանչի, Թալեաթ» վանկարկումներով: