Հրվ. Կորեայում ձերբակալվել է խորտակված «Սևոլ» նավի սեփականատիրոջ կինը
Հարավային Կորեայի ոստիկանությունը ձերբակալել է այս տարվա ապրիլի կեսերին խորտակված «Սևոլ» նավի սեփականատիրոջ կնոջը՝ 72-ամյա Կվոն Յոն Չժային, հայտնում է РИА-Новости-ն։
Իրավապահները կարծում են, որ տարեց կինը կարող է տվյալներ իմանալ, որոնք օգտակար կլինեն նրա՝ փախուստի դիմած ամուսնուն գտնելու ու ձերբակալելու համար։ Նշվում է, որ իշխանությունները մոտ կես մլն դոլար են խոստանում նրան, ով կհայտնի միլիարդատեր Յու Բեն Ընի գտնվելու վայրի մասին։
Դատախազությունը կարծում է, որ Բեն Ընին պատկանող «Չոնհեչժին» ընկերությունը, որին պատկանել է «Սևոլը», մշտապես գերբեռնել է նավը՝ սեփական շահույթն ավելացնելու համար։
Հիշեցնենք, որ «Սևոլը» նավաբեկության էր ենթարկվել ապրիլի 16-ին։ Դրանում գտնվել է 476 մարդ, մոտ 300-ը մահացել է։










