Սթոունհենջում տարվա ամենաերկար օրը նշելու ժամանակ 25 մարդ է ձերբակալվել (լուսանկարներ)
Սթոունհենջի մոտակայքում ամառային արևադարձի՝ տարվա ամենաերկար օրվա տոնակատարության ընթացքում 25 մարդ է ձերբակալվել, հայտնում է rosbalt.ru-ն:
Ձերբակալվածները մեղադրվում են թմրամիջոցների օգտագործման կամ տարածման համար:
Տարվա ամենաերկար օրը հսկայական քարերի մոտակայքում դիմավորելու համար Սթոունհենջ են ժամանում հազարավոր մարդիկ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Այս տարի տոնակատարությանը մասնակցել է մոտ 36.000 մարդ:

















